Հակադիր ամբողջ թվեր

M(−4) և N(4) կետերը գտնվում են O կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են O կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:

Այդ պատճառով −4 և 4 կետերը կոչվում են հակադիր:

Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միևնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր:

Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:

Բերե՛ք հակադիր թվերի օրինակներ.

325 և −325

−674 և 674

Առաջադրանքներ

1)Բերե՛ք հակադիր թվերի զույգերի հինգ օրինակ։

-5 5,-7 7,-2 2,-9 9,-1 1

2) Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) -200 200

բ) +137 -137

գ) -32 32

դ) -4 4

3)Լրացրե՛ք աղյուսակը՝ սյունակների դատարկ վանդակներում գրելով նշված թվերին հակադիր թվերը.

5:-5,-12:12,4:-4,-5:5,-6:6,7:-7,9:-9,-8:8

4)Տրված են A (-11), B (+17) կետերը: Գրե՛ք՝

ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին

C11

բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին

D-17

5)Դրական, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝

ա)դրական է. Բացասական

բ)բացասական է. Դրական

գ)հավասար է զրոյի

6)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) -8:8

բ) -11:11

գ) +3:-3

դ) +18:-18

7)Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) —35 = 35

բ) —81 = 81

գ) —44 = — 44

դ) 125 = — 125

8)Հիմա հայրս 27 տարեկան է և 9 անգամ մեծ է ինձնից։Քանի՞ տարի հետո հայրս 2 անգամ մեծ կլինի ինձնից։Քանի՞ տարեկան կլինի հայրս այդ ժամանակ։

27 : 9 = 3

27 × 2 = 54

3 × 2 = 6

54 — 6 = 48

9) Աճման կարգով գրե՛ք հետևյալ թվերը. –2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։

—27,-10,-9,-6,-2,0,+1,+14,+32

10)Ուղղանկյան մակերեսը 2475 սմ2 է։ Որքա՞ն է այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը՝ 3 անգամ, իսկ լայնությունը 5 անգամ փոքր է, քան տրվածինը։

5 × 3 = 15

2475 : 15 = 165 սմ.ք

Արև մոտ: Ավ. Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:

Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ

չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:

Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնում:

— Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:

ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…

— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:

Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

Ինքնաստուգում

  1. Հաշվիր 900-ի 5%-ը։

900 × 5 : 100 = 45

2. Պանիրը արժեր 1100 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 5%-ով էժանանալուց հետո:

1100 × 5 : 100 = 55

1100 — 55 = 1045

3. Տատիկը թխեց 175 կարկանդակ, որոնցից 14-ը կերավ Հայկը:Որոշիր, թե կարկանդակների 4. քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

14 : 175 × 100 = 8%

4. 360 կգ հումքից ստացվում է 24 կգ ձեթ:Քանի՞ կգ հումքից կստացվի 12 կգ ձեթ:

180

5. Խանութում կար 104 մ գործվածք: Գործվածքի 1/8-րդ մասը վաճառվեց:Քանի՞ մ գործվածք վաճառվեց:

104 × 1/8 = 13

6. Գիրքն ունի 200 էջ:Վահագնը առաջին օրը կարդաց գրքի 1/5-րդ մասը:Երկրորդ օրը նա կարդաց մնացած էջերի 1/4 -րդ մասը:Որոշիր, թե քանի՞ էջ մնաց կարդալու Վահագնին:

200 : 1/5 = 40

200 — 40 = 160

160 : 4 = 40

160 — 40 = 120

Գտնել X-ը։ X/15=4/3

3× = 15 × 4

3 × = 60

× = 20

Կատարել գործողությունը

3/5 + 4/3= 29/15

7/2 — 5/6= 16/6 = 8/3

4/9:24/18= 2/6 = 1/3

12/7×49/6= 14

Աշխատանք <Գործնական քերականության 6> գրքից։

Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:

Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ:Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:Բ. Այդ մարդու սիրտը քար է:

Ուշինարա

Հնդկական զրույց

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ձեղնահակ-նկուղ

ձեղուն-տանիք

Հոշոտել-պատարտել

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

մերձավորներ-Հարազատներ

Մաքուր-ջինջ

Արդար-Ճիշտ

Համեստ-Ապառաժող

մերժեց-Չընդունեց

խլել-Առնել

հզոր-Ուժեղ

պարտաճանաչ-խստապահանջ

հավատարիմ-վստահելի

կատարել-անել

զրկել-խլել

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

մերձավորների-անծանոթներ

Մաքուր-կեղտոտ

Արդար-անարդար

Համեստ-գոռոզ

մերժեց-ընդունեց

պարտաճանաչ-անպատասխանատու

հավատարիմ-դավաճան

կատարել-խաթարել

զրկել-շնորհել

Գոյականները դարձրո՛ւ անորոշ դերբայներ։

սարսուռ-սարսըռալ

թախանձանք-թախանձել

քաղց-քաղցրել

պահանջ-պահանջել

խոստովանություն-խոստովանել

Զրույցի հերոսներին բնութագրող բառեր գրի՛ր։

Ուշինարա-արդարացի,բարի

Աղավնի-թույլ,վախկոտ

Անգղ-ուժեղ,չար

Տեքստից առանձնացրո՛ւ Ուշինարային բնութագրող հատվածները։

Ես կարծում եմ ինքն իր նկատմամբ արդարացի չեր

Ի՞նչ ես կարծում՝ Ուշինարան արդարացի՞ որոշում կայացրեց։ Հիմնավորի՛ր կարծիքդ։

ոչ

Դո՛ւրս գրիր այն միտքը, որտեղ խտացված է զրույցի հիմնական գաղափարը։

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ի՞նչ գիտես անգղերի և աղավնիների մասին։ Փորձի՛ր մի քանի հետաքրքիր տեղեկություն գտնել և ներկայացնել։

Աղավնիները խելացի են, ունեն գերազանց հիշողություն և նավիգացիոն ունակություններ, կարող են միաժամանակ մի քանի գործ անել, ինչպես նաև ունեն բացառիկ տեսողություն և լսողություն: Նրանք կարող են գտնել իրենց տուն վերադառնալու ճանապարհը ավելի քան 2000 կմ հեռավորությունից, ճանաչել մարդկանց դեմքերը և նույնիսկ հայտնաբերել ինֆրաձայնային ազդանշաններ՝ զգալով բնական աղետները:

Անգղերը խելացի թռչուններ են, որոնք քարեր են օգտագործում ջայլամի ձվերը կոտրելու համար և կարևոր խնամողներ են՝ սնվելով դիակով և օգնելով կանխել հիվանդությունների տարածումը: Նրանք ունեն գերազանց տեսողություն և սուր հոտառություն, որը կարող է զգալ դիակի հոտը մինչև 2 կմ հեռավորությունից:

Մայրենի 10,11,2025

Նշված բառերը բոլոր տարբերակներով տողադարձի՛ր։

Բարեկամություն-Բա-րե-կա-մու-թյուն, Բարե-կա-մություն, Բարեկա-մություն, Բարե-կամություն

Անձրևանոց-Անձ-րե-վա-նոց, Ան-ձրե-վանոց, Ան-ձրե-վա-նոց

Վայրէջք-Վայ-րեջք

Դանդաղաշարժ-Դան-դա-ղա-շարժ, Դանդա-ղա-շարժ, Դանդաղա-շարժ, Դանդա-ղաշարժ

Խաղաղություն-Խա-ղա-ղու-թյուն, Խաղա-ղու-թյուն, Խաղաղու-թյուն, Խա-ղաղություն, Խաղա-ղություն

Ձգուշանալ-Ձգու-շա-նալ, Ձգուշա-նալ, Ձգու-շանալ

Շտապել-Շտա-պել

Ձկնկուլ-Ձը-կըն-կուլ, Ձըկըն-կուլ, Ձը-կընկուլ

Տրված բառերից ընտրի՛ր միայն գաղտնավանկով բառերը և ընդգծի՛ր։

Ագռավ, գրտնակ, գագաթ, բարձունք, թանձրպղտոր, քաղաք, քրտինք, հարևան, մկրատ, պողպատ, արկղհնամաշհնձվոր, անբան, բնակիչ, փամփուշռտ, զվարթ, ամբոխ։

Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։ Նշի՛ր։

Կայա-րան, կարծ-րանալ, կըր-կընվելով

Կարկա-չյուն, ոսկե-հյուս, ձկըն-կուլ

Աստ-ղիկ, շտա-պել, փա-խստական

Կես-օր, ստոր-երկրյա, գեր-բնական

Աղյուսակից դո՛ւրս գրիր հինգ բառ, որոնք գրվում են եվ-ով, և հինգ բառ, որոնք գրվում են և-ով։

ատբմնյվիկո
նայգեվետպս
ձրշտբսրքցկ
ևեռրուղևորե
ևվերևույթդվ
գերեվարելա
չրագեվազվռ
զջտերևաթափ

Ո՞ր բառերում է անհրաժեշտ գրել հ տառը։ Այդ բառերը գծիկով միացրո՛ւ ծիտիկին։

Ճանապարհորդ, խորին, աշխարհաբար, հովանոց, խորհրդատու, հայթհայթել, խորաթափանց, շնորհալի, խոնարհվել, ընդամենը, ընդհանուր։

Մարյենի 10.11.2025

Գտի՛ր և յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր դրա տառանունը (Այբ, գիմ, լյուն,ըթ, փյուր)

Ա-Այբ

Գ-գիմ

Լ-լյուն

Ը-ըթ

Փ-փյուր

Բառերի սկզբից կամ վերջից մեկական հնչյուն ավելացրո՛ւ և նոր բառեր ստացի՛ր։

շուն, հեր, կար, վազ, որ։

Աշուն,հերթ.կարգ,ավազ,որդ

Ընդգծի՛ր ձայնավոր հնչյունները։

Ա, մ, տ, ք, շ, ու, ո, և, թ, ի, է, ց, օ, վ, խ, ը, լ։

Լրացրո՛ւ ձայնավոր հնչյուններ և ստացի՛ր բառեր։

Լ-ր, փ-ր, ձ-գ, թ-ր, հ-ց, ճ-տ, ք-ղցր, խ-ղ-ղ, ձմ-ռ։

լար,փոր,ձուգ,թուր,հաց,ճուտ,քաղցր,խաղող,ձմեռ

Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները։

Կեսօր, օրօրոց, օղակ, էկրան, ելևէջ, էջանիշ, քար, քամի, աշուն, ամիս։

Աշխատանք տանը

<Գործնական քերականություն 6> գրքից կատարի՛ նշված առաջադրանքները։

Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Ականջ, արի, տարի, կրակ, ձեռք,ջուր, աչք:-պարզ

Բ. Կախականջ, ականջ դնել, արիություն, քաջարի, տարեկան, կրակ անել, կրակվառիչ,ձեռագիր,ջրաման,աչք դնել:-բարդ և ածանցավոր

Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Օրինակ՝ վարդակակաչ, նարնջագույն

Վարդագույն-մանուշակագույն, ճերմակահեր-ալեհեր, օձաձև-օղակաձև, արշավախումբ-երգչախումբ, սևաչյա-կանաչչյա, շիկահեր-սևահեր, շղթայակապ-ձեռքաշղթաայակապ:

Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Օրինակ՝ ճաղավանդակ

Կրծքավանդակ-ճաղավանդակ, ջրաման-ալրաման, միալար-երկարալար, նրբագեղմ-սիրունագեղմ, ամրակուռ-երգաթակուռ, երկաթագիր-ձեռագիր, հորդահոս-արագահոս, լիահույս-անհույս:

Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:ծովամարտ,ձեռնասուն

Բևեռախույգ, երկրամերձ:բևեռամերձ,երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ:ձկնավաճառ,մարդակեր

Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին զարդանկար մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի Զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա Մեքենագիր ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ Մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)