Դավիթ Անհաղթ

5-6-րդ դարերը (400-500թվականներ)  շատ կարևոր էին մեր ազգի համար: Այդ ժամանակաշրջանում բազում կարևոր իրադարձություններ եղան: Հայոց գրերի գյուտն արդեն շատ կարևոր ու նոր  հաղթանակ էր, դրանից հետո սկսվեց շատ մեծ թափով զարգանալ թարգմանություններ կատարելու գործը: Շատ ու շատ գրքեր թարգմանվեցին,  առաջին գիրքը Աստվածաշունչն է, որը թարգմանվեց և անվանվեց բոլոր թարգմանությունների թագուհի կամ  «Թագուհի թարգմանեաց»: 5-րդ դարը շատերը անվանում են նաև ոսկե դար, հենց այս կարևոր իրադարձությունների պատճառով:


Այդ ժամանակշրջանում է ապրել նաև փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփա կամ փիլիսոփայություն: «Փիլիսոփայություն» բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր» : Փիլիսոփաները մարդիկ են, ովքեր իրենց առանձին, հետաքրքիր  կարծիքն ունեն կյանքի ու ամենատարբեր բաների մասին ինչը շրջապատում էր իրենց:
«Անհաղթ» անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի(երկու կամ ավել մարդկանց կարծիքների փոխանակում, սովորաբար համաձայն չեն լինում միմյանց հետ, դրա համար վիճում են) ժամանակ տարած հաղթանակների համար։ Այդ ժամանակ մի քանի իմաստուն-փիլիսոփաներ հավաքվել ու սկսել են այս կամ այն հարցի շուրջ վիճել-քննարկել, հենց այս ժամանակ էլ Անհաղթը ամենախելացին ու իմաստունն է ճանաչվել, հաղթել է իր խելքով:  Դավիթ Անհաղթի  մասին շատ քիչ բան է հայտնի: Գիտենք, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտ ներից և սովորելու է գնացել Հունաստան(չենք մոռանում, որ պատմիչ Մովսես Խորենացին նույնպես Մաշտոցի աշակերտն էր)։ Որպես տաղանդավոր փիլիսոփա` նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացին  բնական գիտությունների(մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն….) ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։  Շիրակացին դպրոց է հիմնել, որտեղ նաև զբաղվել է տարբեր գիտական գործունեություններով:  Շիրակացուց մեզ են հասել աշխատանքներ`  մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված: Նրա թբավանության դասագրքում հայոց այբուբենի տառերը ներկայացված են թվային արժեքներով՝

UEp5ohAMs8U.jpg

Իր գրքերում Անանիա Շիրակացին  գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։  Ասում են, որ Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
«Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները

Մեկ բառով գրի՛ր։

մորթուց շինված բաներ-Մորթեղեն
բրդից շինված բաներ-Բրդեղեն
կաթից պատրաստված բաներ-Կաթեղեն
խմորից պատրաստված բաներ-Խմորղեն
երկաթից պատրաստված բաներ-Երկաթեղեն

Գտի՛ր թաքնված արմատները։

Օրինակ՝ Խաղընկեր-խաղ-ընկեր, խաղասենյակ-խաղ-սենյակ

Գունազարդ, զարդատուփ, ծաղկաման, գրասեղան, դասասենյակ, դասընկերուհի, ծաղկաթերթ։

Գունազարդ-գուն-զարդ

զարդատուփ-զարդ-տուփ

ծաղկաման-ծաղկ-աման

գրասեղան-գրա-սեղան

դասասենյակ-դաս-սենյակ

դասընկերուհի-դաս-ընկերուհի

ծաղկաթերթ-ծաղկ-թերթ

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ չարաճճի երեխա, ծաղկած ծառ

դպրոց-ուրախ դպրոց

հագուստ-գեղեցիկ հագուստ

գիրք-հետաքրքիր գիրք

եղանակ-անձրևոտ եղանակ

անձրև-ուժեղ անձրև

օդ-մաքուր օդ

Բառերը դասավորի՛ր և նախադասություններ կառուցի՛ր։

Ամպերը կուտակվեցին և անձրև տեղաց։

Գարնանը ծառերը բողբոջում են։

Թռչունները վերադառնում են տաք երկրներից։

Անձրևից օդը, հետո ավելի մաքուր է լինում։

19.03.2024 Կրկնություն։ Կարգային միավորներ

  1. Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։
  2. ա) 20
  3. բ) 10
  4. գ) 1
  5. դ) 100

  1. 2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 100
  2. 3. Քանի՞ տասնյակ կա 3881 թվի մեջ։ 388
  3. 4. Քանի՞ հարյուրյակ կա 67 301 թվի մեջ։ 673
  4. 5. Քանի՞ միավոր կա 94 761 թվի մեջ։ 94761
  5. 6. Քանի՞ հազարյակ կա 390 120 թվի հազարյակների կարգում։ 390
  6. 7. Քանի՞ տասնյակ կա 390 120 թվի տասնյակների կարգում։ 39012
  7. 8. Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 5 է, տասհազարավորը՝ 4, հարյուրավորը՝ 9։ 45924
  8. Կցագրում
  9. Առաջադրանքներ
  10. 65 թվին ձախից կցագրեցին 3 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 300-ով
  11. 24 թվին ձախից կցագրեցին 5 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը։ 500-ով
  12. 195 թվին ձախից կցագրեցին 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 4000-ով
  13. 56 թվին աջից կցագրեցին 7 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 511-ով
  14. 123 թվին աջից կցագրեցին 5 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 1112-ով
  15. Տրված 2 թվին աջից կցագրեցին 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանեցին տրված թիվը։ Ի՞նչ թիվ ստացվեց։ 722
  16. Տրված 48 թվին աջից կցագրել են 2, ձախից՝ 3։ Ստացված թվից հանիր տրված թիվը։ 3434

20.03.2024 Կրկնություն։ Բազմապատիկ կամ պատիկ և բաժանարար

  1. Հաշվիր 5-ի կրկնապատիկը։ 10
  2. Հաշվիր 240-ի եռապատիկը։ 720
  3. 56-ի կրկնապատիկից հանիր 20-ի միապատիկը։ 92
  4. Գտիր 25-ի քառապատիկի և 10-ի ութապատիկի գումարը։ 180
  5. Ի՞նչ թվով կվերջանա թվի տասնապատիկը։ 0-ով
  6. Գրիր 8-ին պատիկ մի քանի թիվ։ 8,16,24,32
  7. Գրիր 9-ին պատիկ մի քանի թիվ։ 9,18,27,36
  8. Ո՞ր թվին են բոլոր թվերը բաժանվում։ 1
  9. Գրիր 16-ի բոլոր բաժանարարները։ 1,4,8,2,16
  10. 8-ի ամենամեծ բաժանարարը գրիր։ 8
  11. 21-ի բոլոր բաժանարարները գրիր։ 1,7,21,3
  12. 35-ի բոլոր բաժանարարները գրիր։ 1,35,7,5
  13. 7-ի ամենամեծ բաժանարարի ու 5-ի ամենափոքր բաժանարարի տարբերությունը հաշվիր։ 6
  14. 11-ի տասնապատիկի ու 64-ի ամենամեծ բաժանարարի գումարը հաշվիր։ 174
  15. Ինքդ կազմիր նմանատիպ 3 առաջադրանք և լուծիր։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները 17.03.2024

Ուշադիրկարդա՛ևկատարի՛րառաջադրանքները։

Բայց դուք մի կարծեք, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավորգյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և իր կինը շատչաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և,բարեբախտաբար, մժեղի նման տրորեցին նրան:

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։

ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

Տեքստայինառաջադրանքներ

  1. Ի՞նչտեղիունեցավուժեղփոթորկիժամանակ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար ծառ պոկեց։

  • Ի՞նչպատահեցինօդբարձրացածծառերիհետերբփոթորիկնավարտվեց:

Ծառերը իչան ներքև և ընկան նրանաց տեղերը։

  • Գյուղացին ու իր կինը ծառի վրա էին բարձրացել,

ա)  որ վերևից  կղզուն նայեին

բ) որ դաժան թագավորից թաքնվեին

գ) որ վարունգ քաղեին

դ) որ քամուց օրորվեին:

գ) որ վարունգ քաղեին

  • Մյունխհաուզեննինչո՞ւչցանկացավդառնալայդկղզութագավորը:

Որովհետև նա վարուն չեր սիրում։

  • Տեքստիցդո՛ւրսգրիրՄյունխհաուզենինբնութագրողբառերը:

― Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

  • Ի՞նչնէրքեզհամարամենիցզարմանալինայսպատմությանմեջԴո՛ւրսգրիրայդհատվածը:

Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջգրի՛րինչպիսիհարցինպատասխանողբառեր:

Ուժեղ  փոթորիկ

Հին  նավ

Երիտասարդ մարդ

Մեծ ծառեր

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

լողալ- լող

ճանապարհորդել- ճանապարհ

փոթորկել- փոթորիկ

առաջարկել- առաջարկ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:

Ճանապարհորդել — Ճանապարհորդություն կատարել, ման գալ, զբոսաշրջել:

Փոթորիկ — Շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի, որ երբեմն մեծամեծ ավերածություններ Է պատճառում:

համարձակ— Չքաշվող, աներկյուղ, անվեհեր, վստահ:

դաժան — Բիրտ, վայրագ, անգութ:

  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:

չքավոր— հարուստ, ունևոր

չաղ նիհար

բարեբախտաբար — դժբախտաբար

բարի — չար, անբարի, դաժան, վատ

18.03.2024 Կրկնություն։ Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

Առաջադրանքներ

  1. Տրված թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով.

Օրինակ՝ 1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2·100+3·10+6·1
  • 807 = 8·100+7·1
  • 4502=4·1000+5·100+2·1
  • 1561=1·1000+5·100+6·10+1·1
  • 46305=4·10000+6·1000+3·100+5·1
  • 75610=7·10000+5·1000+6·100+1·10
  • 400693=4·100000+6·100+9·10+3·1
  • 408964=4·100000+8·1000+9·100+6·10+4·1

2․ Կարգային միավորների գումարը գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5·100+3·10+2·1=532

  • 6·1000+2·100+4·1=6204
  • 8·1000+6·100+9·10+7·1=8697
  • 4·1000+3·10+6·1=4036
  • 7·10000+3·1000+2·10+5·1=73025
  • 4·10000+3·100+2·10+4·1=40324
  • 3·10000+3·1000+2·1=33002
  • 6·100000+3·100+2·10+5·1=600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

994989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

 15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

Հարյուրավոր։

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 1 , մնացած թվանշանները՝ 2։

2281

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

10

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)90

գ)10000

դ)100

բ)90

10․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

10000

11.Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

2001

12.Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը:

100999

13. Քանի՞ տասնյակ կա 3985 թվի մեջ։

8

14. Քանի՞ հարյուրյակ կա 42901 թվի մեջ։

9

15. Քանի՞ միավոր կա 987200 թվի մեջ։ 987200

0

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում  նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում  իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորություն ուներ Հարուն Ալ  Ռաշիդ թագավորը։
  2. Հասանը ինչպե՞ս  ընդունեց դերվիշին։Տեքստից առանձնացրո՛ւ նշված հատվածը։
  3. Ինչպիսի՞ մարդ էր Հասանը։ Փորձի՛ր երկու հատվածներն ընթերցելով բնութագրել նրան։
  4. Բնորոշումդ հիմնավորի՛ր տեքստից հատվածներ առանձնացնելով։
  5. Ո՞ր ժանրին է պատկանում այս ստեղծագործությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
  6. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։ Տեքստում գտի՛ր այն նախադասությունը, որտեղ  արտահայտությունը ներկայացված է այլ ձևակերպմամբ։  
  7. Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները։ 

Խուլ փողոց-անաղմուկ փողոց

Մերկ տնակ-դատարկ տուն

Աղքատ ընթրիք-ոչ ճոխ ընթրիք

Չնչին-շատ քիչ

Ապրուստ-ապրելու միջոց

Չուստ-հողաթափ

Մունետիկ-Որևէ բան հռչակող՝ արտահայտող՝ ջատագովող

Զանցառու-պարտականությունների մեջ թերացող:

Զվարճանալ-ուրախանալ

8 Դո՛ւրս գրիր բարբառային կամ առօրյա խոսքում գործածական բառերը և գրի՛ր դրանց գրական խոսքին բնորոշ ձևերը։

9 Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Կանգ  առնել-

միտք անել-

ճամփու  դնել-

հրաման հանել-

դարդ անել-

շուրջը բոլորել-

վարձն առնել-

10 Տեքստից առանձնացրո՛ւ մեկական պատմողական, հարցական, կոչական և բացականչական նախադասություն։

Կատուներ

Կատուները շատ են սիրում հանգստություն։

Նրանք ունեն շատ տեսակներ և տարբեր գույներ։

Հին եգիպտոսում կատուներին պաշտում էին և նրանաց համարում էին թագավոր և թագուհի ։

Եթե Երևանում ցանկանում եք կատվի արձան տեսնել, կարող եք գնալ Կասկադ, այնտեղ կա

մի մեծ կատվի արձան։

Կատուները շատ են սիրում իրենց ճանկերով ճանկռոտել մի փափուկ փայտ։

Կատուների քիթը պետք է միշտ թաց լինի, իսկ եթե թաց չէ, ուրեմն նա

հիվանդ է։ Կատուներն ամեն վարկյան կարող են լինել ագրեսիվ, որովհետև նրանք

շատ են վախենում մարդկանցից։ Կատուները անվերջ կարող են նայել մի առարկայի

կամ պառկել։

Կատուների մարմինը շատ ճկուն է։ Աշխարում կա 600 միլիոն ընտանի կատու, որոնք

բաժանվում են 200 ցեղատեսակների։ Կատուները շան հետ ընկերացված կաթնասուն կենդանիներ են։

Նրանք մսակեր և արագ բազմացող կենդանիներ են։ Կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ։

Արաջադրանք

2․ Գրի՜ր այստեղ սև գույնով ընդգծված բառերի հոմանիշները։

3․Կատուների մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր և գրի՛ր։

4․ Գրի՛ր քո սիրած կենդանու մասին։

6․ ՝Կատու նկարի՛ր։

7․ Ճի՛շտ դասավորիր տառերը և կարդա՛ բառերը։

տկուա, ուշն, պդրցո, մյնրիաե

8․ Գտի՛ր կատվի մասին բանասեղծություններ և ներկայարո՛ւ հղումները։

9. Կարդա՛ նախադասությունները և փորձի՛ր լրացնել բաց թողնված տառերը։

Այն մար-իկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապ-ում, քիչ են սթրեսի են-արկվում։

Անգլիա-ի ցոր-նի պա-եստն-րում կա-ուներ են աշխատում, որոնք մի քանի տարի ա-խա-ելուց

հե-ո անց-ում են թոշ-կի ու մինչև կյանքի վերջ հանգի-տ ապր-մ՝ ապահովված կաթ-վ, մսո- և տաք ու-ելի-ով:

10․ Հիմա ի՛նքդ փորձի՛ր քո սիրելի կենդանու մասին հետաքրքիր տեղեկություններ ներկայացնել։

Իսկ հիմա ես ձես կպատմեմ կատուների տարբեր տեսակների մասին։

Վան

Турецкий ван

Վանը Թուրքական տեսակ է։

Շատ սիրուն և շատ ուժեղ կատու է։ Նրանց ցեղը երևում է ամենաուժեղ կատուների ընտանիք,

բայց դա այդպես չէ։ Նրանց մարմինը երևում է մկանոտ,

բայց դա մաշկից է։ Վաների պոչերը մեծ վրձինի տեսք ունեն,

իսկ իրենց աչքերը կամ կապույտ են կամ գունավոր, այսինքն՝

մի աչքը ուրիշ գույնի է, իսկ մյուս աչքը՝ ուրիշ։

Մունչկին

Манчкин

Մունչկիները ունեն շատ փոքրիկ թաթիկներ

և երկար մարմին։ Նրանք ունեն երկու տեսակ

կարճ մազերով և հաստ մազերով, երկուսինն էլ

շատ հաստ և փափում մազեր են։

Մունչկիների պոչերը երկար են և շա՜տ- շա՜տ

փափում, քան մարմինը։ Մունչկինները տարբեր

գույների են լինում և տարբեր աչքերի գույներով։

Շանտիլի-Տիֆանի


Շանտիլի-Տիֆանին ունի շատ ուժեղ մարմին

և մկաններ։ Նրանց մարմինը ձիգ է և մեջքը ուղիղ։

Նրանց մազերը կարճ են և շատ փափուկ,

իրանց ականջները միջին են, իսկ աչքերը տարբեր ձևի

գույներ ունեն, դեղինից-կանանչ։

Սեկիրք Ռեքս
Селкирк-рекс
Սելկիրք Ռեքս Միջին չափի կատու է, բայց իր ծանր կմախքի պատճառով բավականին մեծ քաշ ունի։ Նա ունի հաստ կազմվածք, կարճ դնչկալ և կլոր գլուխ։ Այս ցեղի ներկայացուցիչները գալիս են ինչպես երկար մազերով, այնպես էլ կարճ մազերով: Selkirk Rex-ի բաճկոնը բաղկացած է երեք տեսակի մազերից՝ պաշտպանիչ, միջանկյալ և վարունգ մազից: Դրանք բոլորը ալիքաձև են և փափկություն են հաղորդում կենդանու մորթին։ Կատվի ալիքավորության աստիճանը կախված է տարիքից, սեռից, կլիմայից և տարվա եղանակից: Սելկիրք Ռեքսի պարանոցի վրա մազերը երկարացված են. սա «օղակ» էֆեկտ է ստեղծում:Սելկիրք Ռեքսը գալիս է տարբեր գույների և բծերի:

Մանե Թամամյան՝ կատուների սիրահար։