Չախչախ թագավորը 28․02․2024 գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը գրեք ուղիղ ձևով։

Թագավոր

Հանդես

Դաշտ

Զորք

            Ոչխար

            Հովիվ 

Հնձվոր

            պալատ

            երկիր

           Աղվես

           զուռնա

           թմբուկ

           երգ

           զորք 

          աղմուկ

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Վառեկ — Հավի էգ ճուտ:

  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:

Աղվես- հնարամիտ, խորամանկ

Շահ-Մար – միամիտ

Ջաղացպան – բարի

  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Այո, քանի որ աղվեսը շատ խորամանկ էր և համոզիչ էր խոսում ։

Շահ Մարը այլ տարբերակ չուներ։

Չախչախ թագավորը    27․02․2024

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք

Կողպեցին – փակեցին

Շշկլված – մոլորվել, սխալվել

Նժույգ –  հեծնելու ընտիր ձի։

Խնամախոս – հարսնախոս

Ակն — աչք

  • Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

Ջաղացպանին աչքալույս

Աչքածակ, աչքաբաց, աչքաչափ, սևաչյա

Մսաղաց, սրճաղաց, ջրաղաց, ալրաղաց

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:

Միտք անել – մտածել

Բերանը բաց — զարմացած

  • Ինչ հնարամտություն է բանեցնում աղվեսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։

Խորամանկություն ։

  • Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։

Ջաղացպանը չեր իմանում՝ որին ձեռք տար կամ ինչպես ուտեր։

  • Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։

Այո  

  • Պատասխանը հիմնավորեք։

Աղքատ ջրաղացպանից սարքեց հարուստ թաավոր։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության կոչականն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:

Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

Աղվես ախպեր։

  • Աղվե′ս ախպեր ինչո՞ւ չի ուտում, — հարցնում է թագավորը։

Թագավորը հարցնում է ,— աղվե′ս ախպեր ինչո՞ւ չի ուտում։

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:

Հանդեսով, մեծամեծներով, պատվով, փառքով, կոտով

posted under Մայրենի | No Comments »

Չախչախ թագավորը 27․02․2024

Փետրվարի27

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ = ալյուր+ոտ

      Կիսավեր = կես+ավերակ

     Մոխրոտ = մոխիր+ոտ

     Լավություն = լավ+ություն

     Թագավորի = թագ+ավոր+ի

     Աղբանոցում = աղբ+անոց+ում

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս- արագ վազում է։

Վազ անցնել, վազ գալ

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Ջաղացի մաս։

  • Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։

Հարուստ — աղքատ

Շատ — քիչ

Կենդանացնել — սպանել

Վատություն — լավություն

Տանել — բերել

  • համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

Կոտը փայտից թասիկ է։

 Որովհետև նա զարմացել էր թե ոնց կարող է մարդ այդքան հարուստ լինել, որ ոսկին կոտով չափի։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

Գող անիծված

Ջրաղացպանը խոսում է աղվեսի հետ։

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

շեմքում,  ջաղացում, աղբանոցում, ճեղքում  

posted under Մայրենի | No Comments »

Տեքստային աշխատանք 26․02․2024

Փետրվարի27

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել — պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թաղտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներ, կարճ, թաղտ, մարդ։

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կար ու ձեվ անող։

 

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

 

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

 

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

 

գ/ թագավոր

 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Գոյական, ածական, բայ, հասարակ անուններ։

 

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  

Գրիր գործողություն ցույց տվող բառը։

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

Հանում, խփում։

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել – պակաս։

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

 

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Իր կամակորությունը։

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Նա դիդմաբ կարճ է կարում վերմակը։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ոտքերդ վերմակիդ չափ մեկնիր։

13 Ուրիշ որ հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Չաղ չաղ թագավորին։

 

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Ես վերմակի մեջ մկներ կգցեի։

 

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

Հնարամիտ դերձակը։

posted under Մայրենի | No Comments »

Օտար բառարան 23․02․2024

Փետրվարի23

https://quizizz.com/admin/quiz/65d89a2bf2c1a4c037708370?formImport=failed

posted under Մայրենի | No Comments »

Մոծակն ու մրջյունը 20․02․2024

Փետրվարի21

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,

Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հատվածների ընթերցումներ առակից.

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Կիտել – Մի տեղ հավաքել, ժողովել, ամբոխել:

մըտիկ արավ —  Լսել, անսալ, ուշադրություն դարձնել:

Զարկեց — Խփել, հարվածել, հարվածներ հասցնել:

ծերպ արավ – Թեթևակիորեն՝ փոքր-ինչ բացել (աչքերը, դուռը ևն):

պաղում – սառել։

 դալկանում – գույնը գցել

Ցընծում – Ուրախանալ, բերկրել, խնդալ, հրճվել։

Ածում – Ձու դնել՝ բերել:

Թուխպ – Մառախուղ, մշուշ, մեգ:

Կաց – Նիստուկաց:

Մըճըրվում – Մճճել -ի

Կոկ – Հարթ, ողորկ, ոչ խորդուբորդ:

Պահնորդ –  Պահակ:

Մեջեմեջ — Միմյանց միջև:

էն կուռ – Կռած, կռելով ամրացրած:

արևակեզ – Արևից կիզված՝ խանձված:

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

 Մի օր մոծակը պարում էր երկնքում, մեկ էլ ուշեղ քամուց, ուշքը գնաց ընկավ գետնին: Երբ աչքերը բացեց աշխարհքն սև էր, իսկ կինն էլ իր կողքին չէր,  փախել  մտել էր  ինչ-որ տեղ, մինչև գարունը գա: Սոված, սառած, գույնը գցած մոծակը հանկարծ հիշեց մրջյունի տաքուկ ու շեն բունը։ Տզտզալով գնաց պահակ մրջյունին պատմեց կատարվածի մասին և  խնդրեց, որ ներս թողնի և մինջև գարուն այնտեղ ապրի,  մինչև  իր ճարը կտեսնի: Պահակն ասեց.

  •  Դե լա՜վ, դու կաց, ներս գնամ ես,
     Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

Իսկ  մեծ մրջյունը չհամաձայվեց, որ մոծակը իրենց հետ ապրի: Նա ասաց.

— Մենք մեր ծույլերին ջարդում ենք, համ էլ  ուրիշ ծույլի՞ բերենք պահենք:

Թող ժամանակին մտածեր, այս ու այն կողմ չթռչեր, սրա նրա թուշ չհամբուրեր, չպարեր ու չերգեր, թող աշխատեր: Եթե էդպես է որոշել ապրել, ուրեմն վերջը էդպես էլ պիտի սատկի:

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Ծույլ մոծակը, աշխատասեր մրջունը

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

6. Ո՞ր առակին ես նմանեցնում։

Ճպուռն ու մրջունը

7․ Առակի համար համապատասխան առած ասացվածքներ ընտրի՛ր։

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

Ճտերն աշնանը կհամրեն։

Ով աշխատի նա կուտի։

posted under Մայրենի | No Comments »

Հովհանես Թումանյան ” Թռչունի մտածմունքը ” Համատեղ աշխատանք

Փետրվարի19

ՆԿԱՐԵՑԻՆ և ԸՆԹԵՐՑԵՑԻՆ

Լիդիա Խաչատրյանը

Լիլիանա Ստեփանյանը

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
              Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես — դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
              Էլ չեմ հասկանում։

Լիդիա Խաչատրյանի ստեղծած խաչբառը

Խաչբառի հեղինակ և պատկերազարդող՝ Լիդիա Խաչատրյան

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Ստեղծագործություն՝ Թռչունի մտածմունքը

Ընթերցում

Ընթերցողներ՝ Լիդիա Խաչատրյան, Լիլիանա Ստեփանյան

https://youtube.com/watch?v=0fI0lsNKFl8%3Ffeature%3Doembed

posted under ԸնթերցանությունՄայրենի | No Comments »

Հ․ Թումանյան “Շունն ու կատուն”

Փետրվարի19

https://youtube.com/watch?v=DPffTHaZEZI%3Ffeature%3Doembed

posted under Մայրենի | No Comments »

Հայոց լեզու 16․02․2024

Փետրվարի16

Ոչ այնքան հաստ-հաստավուն

Ոչ այնքան դեղին-դեղնավուն

Ոչ այնքան կարմիր- կարմրավուն

Ոչ այնքան կապույտ- կապտավուն

Ոչ այնքան կանաչ- կանաչավուն

Ոչ այնքան սպիտակ- պիտակավուն

Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրիր՝

Ավուն, ածականակերտ ածանց

Մասնիկը ցույց է տալիս   հատկանիշ  լինելը:

Կարդա՛, գտի՛ր թաքնված հեքիաթը և հարցերն ի՛նքդ գրի՛ր։

-Բարի՛ օր, ախպերացու:

-Աստծո՛ւ բարին:

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

-Անցկացավ:

— Ի՞նչ ուներ շալակին։

-Եղ ու բրինձ:

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

-Բավականին ժամանակ կլինի:

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

-Որտեղի՞ց կհասնես: Մինչև քո ձին չորս ոտքը փոխի՝ մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտքով՝ մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

— Բա ի՞նչպես անեմ։

-Ի՞նչ պետք է անես. Ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտքով վազի, գուցե հասնես:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Հարցական նշանները դրեցի՞ր: Լավ է։

Եթե նախադասությունների մասերը ճիշտ միացնես, քեզ ծանոթ հեքիաթից մի հատված կկարդաս.               
Լինում է, չի լինում, մի փոքրիկ, սիրուն աղջիկ է լինում,Չնայած բոլորն էլ նրան շատ են սիրում,Մի անգամ տատը մի կարմիր գլխարկ է նվիրում աղջկան,էս կարմիր գլխարկն էնքան է դուր գալիս աղջկան,Որ կարմիր շորեր էլ հագնում է,   Այդ է պատճառը, ոտից գլուխ կարմրում է։բայց բոլորից շատ տատիկն է սիրում։որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնել, բացի կարմրից։որ բոլորը նրան Կարմրիկ են կանչում։որր նրան շատ է սազում։որին բոլորը շատ սիրում են։

կարմրիկը

Լինում է չի լինում՝ մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում։ Ով մի անգամ տեսնում է՝ սիրում է էս աղջկանը, բայց ամենից շատ իր տատն է սիրում, էլ չի իմանում ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի։

Մի անգամ էլ մի կարմիր գլխարկ է նվիրում։ Էս կարմիր գլխարկն էնքան է սազ գալիս էս աղջկանը, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի բացի կարմրից։ Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է, դրա համար էլ անունը դնում են Կարմրիկ։

Ո՞ր հեքիաթից է վերցված հատվածը, գրի՛ր:

“Կարմրիկ” հեքիաթից

Չակերտները չե՞ս մոռացել դնել: Շա՛տ լավ է:

Եթե նախադասությունների մասերը ճիշտ տեղադրես, կիմանաս, թե ինչպես է առաջացել կենգուրու անունը։

1․ Եվրոպացիները, երբ առաջին անգամ ոտք դրին Ավստրալիա, տեսան չտեսնված ու չլսված մի կենդանի։

2․ Նա մի զույգ երկար, մի զույգ կարճ ոտքեր ուներ,

իսկ փորին՝ մի պարկ ու մեջն էլ իր ձագը։

3․ Զարմացած եվրոպացիները հարցրին տեղի բնակիչներին,

թե դա ի՞նչ կենդանի է։

4․ Բնակիչները չհասկացան նրանց և ասացին իրենց լեզվով՝ կեն-գու-րու։

այսինքն՝ ես քեզ չեմ հասկանում։

Եվրոպացիները կարծեցին, թե նրանք կենդանու անունն են տալիս՝ կենգուրու։

5․ Այդպես էլ կենգուրուն կենդանուն կպավ-մնաց, որպես անուն։

թե դա ի՞նչ կենդանի է։

այսինքն՝ ես քեզ չեմ հասկանում։

երբ առաջին անգամ ոտք դրին Ավստրալիա։

թե նրանք կենդանու անունն են տալիս՝ կենգուրու։

իսկ փորին՝ մի պարկ ու մեջն էլ իր ձագը։

posted under Մայրենի | No Comments »

Հ․ Թումանյան “Անբան հուռին” 16․02․2024

Փետրվարի16

https://youtube.com/watch?v=LY7xeqwZxxQ%3Ffeature%3Doembed

posted under Մայրենի | No Comments »

« Older Entries

ՈրոնելՈրոնել

Վերջին Գրառումները

Վերջին Մեկնաբանությունները

  1. Edublogs on Բարև ձեզ

Արխիվ

Կատեգորիաներ

ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 

« Հնվ

Չախչախ թագավորը 27․02․2024

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ = ալյուր+ոտ

      Կիսավեր = կես+ավերակ

     Մոխրոտ = մոխիր+ոտ

     Լավություն = լավ+ություն

     Թագավորի = թագ+ավոր+ի

     Աղբանոցում = աղբ+անոց+ում

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս- արագ վազում է։

Վազ անցնել, վազ գալ

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Ջաղացի մաս։

  • Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։

Հարուստ — աղքատ

Շատ — քիչ

Կենդանացնել — սպանել

Վատություն — լավություն

Տանել — բերել

  • համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

Կոտը փայտից թասիկ է։

 Որովհետև նա զարմացել էր թե ոնց կարող է մարդ այդքան հարուստ լինել, որ ոսկին կոտով չափի։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

Գող անիծված

Ջրաղացպանը խոսում է աղվեսի հետ։

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

շեմքում,  ջաղացում, աղբանոցում, ճեղքում  

28.02.2024 Թվի տոկոսը

  1. Հաշվիր

64 : 4=16

720 : 90=8

1200 : 60=20

40 000 : 200=200

2. Հաշվիր թվի տոկոսը։

Տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է։

Օրինակ, 100-ի 5 տոկոսը կլինի 100 x 5 /100 = 100 x 5 : 100 = 5

200-ի 10 %=200×10/100=20

1000- ի 20 %=20

300-ի 18 %=1800

650-ի 10 %=650×10/100=6500:100=

3. Համեմատիր կոտորակները

1/9 < 5/9

3/4 <5/4

6/9 > 6/4

39/5 <1

5/19 < 1

46/46 = 1

4. Ապրանքի գինը զեղչվել է 20 %-ով։ Ի՞նչ արժի այն հիմա, եթե մինչև զեղչվելը արժեր 2000 ֏։

Պատ․՝1600

5. Ուսման վարձը թանկացել է 15 %-ով։ Նախկին 180 000֏-ի փոխարեն հիմա ինչքա՞ն է դարձել։

Պատ․՝180000×15

6. Դասարանում սովորում է 25 սովորող։ Նրանց 20 %-ը այսօր բացակա է։ Քանի՞սն են ներկա։

7. Ալինան ուներ 2000 ֏, իսկ Մանեն 1500֏: Ալինան ու Մանեն իրենց ունեցած գումարների 30 %- ը միացրին ու քաղցրավենիք գնեցին։ Ինչքա՞ն գումար ծախսեցին քաղցրավենիք գնելու համար։

8. Սարգիսը ունի 12 ջրամատիտ։ Դրանց 50 %ը տվեց Նարեկին, իսկ 25%ը Դավիթին։ Քանի՞ ջրամատիտ մնաց Սարգիսի մոտ։

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ  տեղադրեք բլոգում։ (Մինչև կիրակի օրը)

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

27.02.2024 Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը (2)

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

120 + 15 + 180=315
75 + 164 + 225 + 16=480
96 + 200 + 4 + 21=321
12 + 33 + 67 + 60=172
1001 + 26 + 14 + 109=1150

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 80 x 50=80000
80 x 20 x 100=160000
110 x 100 x 9=99000
21 x 3 x 1000=63000

3. Դպրոցում կա 42 դասարան։ Ամեն դասարանում կա 15 սեղան, որոնցից ամեն մեկի առջևում կա երկուական աթոռ։ Քանի՞ աթոռ կա դպրոցում։Պատ․՝1260 աթոռ

4. Մեկ վագոնում կա 6 հատ մեծ նստարան՝ 6-ական նստատեղով և 4 հատ փոքր նստարան՝ 3-ական նստատեղով։ Քանի՞ հոգու կտեղավորի այդպիսի երեք վագոնանի գնացքը։Պատ․144

5. Մտապահածս թիվը եթե բազմապատկեմ 4-ով, գումարեմ 8, կաստանամ 48: Գտիր մտապահածս թիվը։ Պատ․՝10

6. Ալիսայի մտապահած թիվը եթե բաժանեմ 6-ի, ապա գումարեմ 38, կստանամ 58։ Գտիր Ալիսայի մտապահած թիվը։Պատ․՝120

7. Թխվածքի համար ունեցածս ալյուրի 2/3-ը ծախսեցի, որը 600 գրամ էր։ Ինչքա՞ն ալյուր ունեի մինչ թխվածք պատրաստելը։ Պատ․՝900 գրամ

8. Խանութում եղած հացի 2/5-ը վաճառվեց մի օրում։ Մնաց 60 հատ։ Քանի՞ հաց կար։Պատ․՝100

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Տեքստային աշխատանք

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

Առաջադրանքներ

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

կարճ

թախտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Դերձակ-մարդ, ով հագուստ է կարում

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկիր-գոյական

երկար-ածական

դերձակ-գոյական

ասում է- բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս գործողություն ցույց տվող բառը։

հանում է, խփում

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Որովհետև թագավորը կամակոր էր։

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը վերմակը դիտավորյալ կարճ է կարում և փեշի տակ ճիպոտ է դնում։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Հ․ Թումանյանի <<Սուտասանը>>

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:
Ոչխարի բրդին շատ փշեր են կպնում։
Ես կամակոր  թագավորի համար կկարեի իր ուզած չափով վերմակ հենց այդ բրդից։ Թող այդ փշերը ծակեին թագավորին և թող ինքը պատժվեր։
15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:
Թագավորի պատիժը

Масленица. Вопросы.

  1. Напишите, как люди празднуют Масленицу.
    Они играли в разные игры, танцевали , пекли и ели блины.
  2. Напишите, какие символы Масленицы вы знаете? Медведь, блины, колесо, ряжные и чучело.

Викторина про Масленицу

В последний день масленичной недели принято просить прощения друг у друга. Как ещё называется этот день?

1.День семьи, любви и верности

2.День примирения и согласия

3.Прощёное воскресенье

Что символизируют блины, которые пекут на Масленицу?

1. Круглый год

2. Весеннее солнце

3. Огненное колесо

Дата Масленицы меняется каждый год и зависит от другого праздника. Какого?

1.Новый год

2.Рождество

3.Пасха

Закончите пословицу: «Первый блин …»

1.Комом

2.Маслом

3.Маслом не испортишь

Из какого материала обычно делают чучело на Масленицу?

1.Бумаги

2.Дерева

3.Соломы

Почему масленичную неделю ещё называют сырной?

1.Потому что едят сырую пищу

2.Потому что едят много сыра

3.В старину словом «сыр» называли различные молочные продукты

Почему масленичную неделю ещё называют мясопустной?

1.Потому что едят мясо с капустой

2. Потому что едят много мяса

3. Отказываются от мяса в пользу молочных продуктов

Проводятся соревнования по поеданию блинов. Как именно требуется есть блины?

1.На бегу

2.На время

3.Без рук

Как поступали с пеплом от сожжённого масленичного чучела?

1.Развеивали по ветру

2.Развеивали по полю

3.Кидали в реку

 В какой день недели, согласно традиции, просят прощения друг у друга?

  1. В понедельник
  2. В среду
  3. В воскресенье

Кому из зверей, в древности, посвящали праздник и отдавали вкусную еду?

  1. Медведю
  2. Волку
  3. Зайцу

За каким днем закрепилось имя «Разгуляй»?

  1. Воскресенье
  2. Четверг
  3. Понедельник

Что провожает Масленица?

  1. Гостей
  2. Зиму
  3. Весну

Масленицу встречали блинами, а провожали… Чем?

  1. Сухарями
  2. Шашлыком
  3. Картошкой