Գրի՛ր հայերենի բոլոր ձայնավոր տառերը։

Ա,Ի,ՈՒ,Է-Ե,Օ-Ո,Ը։

Օգտվելով տառերի այբբենական աղյուսակից, յուրաքանչյուր ձայնավորի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան անվանումը։

Ա-այբ,      Օ-Օ

Ի-ԻՆԻ,       Ո-ՎՈ

ՈՒ-ՎՅՈՒՆ,   Ը-ԸԹ

Է—Է,

Ե-ԵՉ,

Օ-Ո -ի ուղղագրությունը

Տրված բառերից առանձնացրո՛ւ այն բառերը, որոնցում ո-ն արտասանվում է վօ։

Բնորոշ, ոճաբան, ողկույզ, ոսկոր, ոլոռ, որակ, որսորդ։

Ոճաբան,ողկույզ,ոսկոր,ոլոռ,որակ,որսորդ։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

օթյակ, օրացույց, բացօթյա, ականջօղ, ոսկեզօծ, ամանոր, քնքշորեն, եղբորորդի,կողմնորոշվել։

Գրի՛ր օ-ով կամ ո-ով սկսվող հինգական բառ։

Օրինակ,օդաչու,օղակ,օր,օդ։

Որդ,որդի,որսորդ,ոզնի,որս։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ թաքնված է օր արմատը։

Այսօր,կեսօր,հինգօրյա։

Կազմի՛ր նախադասություն, որի կազմում գտնվող բոլոր բառերը սկսվում են ո-տառով։

Ոզնին ողկույզ էր որոնում։

Հիշի՛ր

Հայերենում ա, ի, ու ձայնավորները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են, որևէ դժվարություն չեն առաջացնում և ուղղագրական կանոններ չունեն։

Բառասկզբում վօ արտասանելիս գրում ենք՝ ո։ Բացառություն են կազմում մի շարք օտարալեզու բառեր, որոնց մեջ լսում ենք վօ հնչյունները, բայց գրում եք վո տառերը։ Օրինակ՝ Վոլգա, Վոլոդյա, վոլեյբոլ և այլն։

Բառասկզբում օ արտասանելիս գրում ենք՝ օ, բացի ով-ովքեր բառերից։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *