ճամբարային առօրյան

Բարև ես Մանե Թամամյան եմ: Հունվար ամիսը Մխիթար Սեբաստացի կրթահամարլիրում ճամբարային: Ես ինչպես անցած տարի,այս տարի ևս ընտրել էի ընկեր Էլինայի և ընկեր Մադլենի ջոկատը:Մենք խաղում էինք ազգային խաղեր սովորում տարբեր ծրագրեր և այլն: Այսօր մեր մոտ եկել էին 2 աղջիկ, որոնք մեզ սովորացրին մի ծրագիրը,որի անունը»canva» է: Հունվարի 15 մենք գնացել էինք չմուշկ քշելու, իհարկե մեծ մասը ընկավ այնտեղ: Մենք ունեցել ենք հագեցԱԾ և հետաքրքիր ճամբար:

Շիրակի մարզի ավանդական ուտեստներ

Գյումրիի ավանդական քաղցրավենիքը շատ բազմազան է և համեղ՝ գաթա, փախլավա, շաքարլոխում, շաքարչորակի: Գյումրիի այցելուները անպայման պետք է համտեսեն ավանդական յաղլին՝ յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը:

Ասում ենք՝ հաց ուտել, հացի կանչել, հաց կիսել, հացի նստել և այլն։

Ներկայումս գյուղաբնակ և քաղաքաբնակ շիրակցու կերակրացանկը գրեթե չի տարբերվում։ Այն, ինչ նախկինում կարելի էր համտեսել։ Բազմազան է Շիրակի ավանդական խոհանոցը՝ ապուրներ, փլավներ, քաղցրավենիք, որոնց անունները հաճախ ոչինչ չեն ասի մինչև համտեսելը․ չորթանով փլավ, ջեյեզով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր, սաթրի քյուֆթա, ղազան խորոված, թավա քիֆթավասի, չանաղ, փոխինդով խաշիլ, քիշմիշով սոուս, ճաշ՝ դդմով, քիշմիշով, մեղրով, չորացրած սպիտակ թթով ձվածեղ, խուրմայով ձվածեղ, պաստեղով ձվածեղ, ղայմաղ (մեղրուսեր), հասութան, զուրբիան և այլն:

Տավարի կամ ոչխարի քյալլա կարող ես ուտել միայն Շիրակում։ Հայկական ավանդական խաշը, թփով և պասուց տոլման ևս անբաժան են գյումրեցիների խոհանոցից։

Շիրակի մարզի տարազ

Շիրակի բնակիչները շատ ավանդապահ են, ինչի շնորհիվ պահպանել են լեզվի, բնավորության առանձնահատկությունը, կենցաղի կոլորիտը, նիստ ու կացը, սովորույթները, ընտանեկան ավանդույթները։

Անվանական գոտիների վրա պատկերվում էին կենաց ծառի, պտղաբերության հայկական խորհրդանիշները։

Գոտի են կապել ոչ միայն հասուն տղամարդիկ, այլև տղաները։ 

Կանայք կրում էին նաև ճակատազարդեր՝ ոսկե և արծաթե մետաղադրամներով, քունքազարդեր՝ մարգարտաշար, ասեղնագործ թանթանաներ։ Հետաքրքրական է, որ ամուսնացած կինը պետք է լայն ապարանջաններ կրեր երկու ձեռքերին։

Ընդհանրապես, հայկական տարազները, կարատեսակներն ու ազգային հագուստին բնորոշ ձևվածքները դեռ մասնագիտական ուսումնասիրման կարիք ունեն։

Ճամփորդապատում դեպի Գեղասահքի մարզադպրոց

Ձմեռային ճամբարի կարևոր մասն է կազմում ճամփորդությունները: Այս անգամ ճամփորդեցինք դեպի գեղասահքի մարզադպրոց: Մենք նստեցինք երթուղայինը և գնացինք դեպի սահադաշտ(գեղասահքի դպրոց): Այնտեղ սահում էին հայտնի մարդիկ,մրցույթներ էին կազմակերպում և հոկեյ էին խաղում: Մենք հասանք սահադաշտ և սպասեցինք 3 րոպե, որպեզի մյուս խումբը վերջացնի, և ենք սկսենք սահել: Մինչ այդ մենք փորձում էինք հագնել չմուշկները: Մենք ներս մտանք սահադաշտ և փորձեցինք սահել: Մենք ընկերներով սահում էինք և հանկարծ Արտեմը (Արտեմը մեր ընկերն է 5,2 դասարանից) ընկավ և իր համար շատ ցավոտ էր: Մենք բոլորս շատ լավ սահեցինք և ուրախ էինք, որ ունեցանք այսպիսի հետաքրքիր ևհիշարժան ճամփորդություն:

Սուրբ Ծննդյան հեքիյաթ

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
Մայրի — Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ, որի ընտիր փայտն օգտագործվում Է ատաղձագործության և շինարարության մեջ, չամ:

փարախ-չխարների հանգստանալու տեղ (գոմ կամ պարսպապատ բաց տեղ):
մսուր-Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը:

ականատես — Անձամբ որևէ բան տեսած:

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

լիբանանյան մայրին պատկանում է սոճազգիներին ընտանիքին

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

3-րդ մարդը ոչ թե երկրի լուսատու, ալյ արևվի լուսատուն:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

երազանքերը միշտ իրականանում են:

Մաթեմատիկա արանջդրանքներ

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 3։

1. 6×5=30

2. 30+3=33ջ

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,

մնացորդը՝ 7։

  1. 13×9=117
  2. 117+7=124

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2, մնացորդը՝ 7։

  1. 11×2=22
  2. 22+7=29

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը

15-ի բաժանելիս։

14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը

23-ի բաժանելիս։

22

6)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛ 6-ի։

12

7)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։

15

8)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը  բաժանվում է և՛ 8-ի, և՛ 6-ի։

24

9)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 8-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

26

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 15 է, թերի քանորդը՝ 6,

մնացորդը՝ 1։

  1. 15×6=90
  2. 90+1=91

11)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 4,

մնացորդը՝ 3։

  1. 17×4=68
  2. 68+3=71

Բառակազմություն

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի,Դվին-դվինեցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց-հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս: -զորամաս, երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռք-ա-գիրք, գեղեցիկ-ա-նկար, շուրջ-ա-զգեստ, սիրել-ա-հոժար, դեղին-ա-կտուց, հոդ-ա-կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Ուղղագրություն և ուղղախոսություն

Ուղղագարական բառարանից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող 10 բառ։ Ընդգծի՛ր տարբերվող հնչյունը և դիտարկի՛ր։
բամիա
քամելեոն
Սոֆիա
միլիարդ
օլիմպիադա
էքսկուրսիա
քիմիա
էներգիա
կրիա
միլիոն
147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կռկռալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Մաթեմատիկա 14.01.2025

1. Օգտագործելով բաշխական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

201·25+201·15+201·60=
201 x (25+15+60) =201 x 100=20100

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

(213·28) : 4=1491

(28+35) : 7= 9

3. Աստղանիշը փոխարինիր թվանշանով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

70281

4. Աստղանիշը փոխարինիր թվանշանով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 2000036

5. 220088, 1000, 1051, 2000904, 1062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի

220088
1000
2000904
1062

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
125-ի բաժանելիս։ 124

7. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 250 է, թերի քանորդը՝ 7, մնացորդը՝ 4։
(250 x 7) + 4=1754

8. A(250) , B(460) և C(20) կետերից ո՞րն է կոորդինատային
ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ
գտնվում։

C դեպի աջ, իսկ B դեպի ձախ։

9. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15)
կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B
կետը: B 14